Պարեկները Սյունիքում բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք
1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է ապօրինի ծառահատումները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Դեկտեմբերի 6-ին Կապան քաղաքում ծառայություն իրականացնելիս պարեկները Շահումյան փողոցում նկատել են, որ կայանված «ԿամԱԶ»-ի թափքից փայտանյութ են բեռնաթափում։
Կապան քաղաքի բնակիչ 34-ամյա վարորդը իրավապահներին է ներկայացրել ժամկետանց փաստաթուղթ։
Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: