Հայաստանի նկարիչների միությունը մասնագիտական տոնը նշեց «Սալոն 2025» ցուցահանդեսի բացմամբ

3 րոպեի ընթերցում

Նկարիչների միջազգային օրվա առթիվ կազմակերպված «Սալոն 2025» ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի նկարիչների միության երիտասարդ և ավագ սերնդի անդամների յուրահատուկ, խորիմաստ ու հետաքրքիր աշխատանքները՝ գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վառ գույներով հարուստ ցուցադրությունը բացվեց դեկտեմբերի 8-ին Հայաստանի նկարիչների միությունում։ 

Միության նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհավորեց բոլոր նկարիչներին մասնագիտական տոնի առթիվ և հիշեցրեց, որ տարեսկզբին իրենց առաջ խնդիր են դրել վերանորոգել, վերազինել Արա Սարգսյանի անվան ցուցասրահը, ինչը իրենց հաջողվել է։  

Սաֆարյանը պատմեց, որ վերանորոգման աշխատանքները սկսելու օրը պատասխանատու վարպետները չեն եկել, ինչի պատճառով նկարիչները համախմբվել են և իրենց սեփական ուժերով և սեղմ  ժամկետներում  կարողացել են կարգի բերել ցուցասրահն ու այն պատրաստել «Սալոն 2025»-ին։ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ևս միացավ շնորհավորանքներին՝ նորանոր նվաճումներ մաղթելով նկարիչներին։ 

Նա ընդգծեց, որ վերջին շրջանում մի քանի անգամ այցելել է միություն հայ և օտարազգի հեղինակների համատեղ ցուցադրություններին և տպավորվել է։  «Այսօր ցուցասրահում ներկայացված է մեր ստեղծագործական ներուժը՝ սկսնակ և փորձառու նկարիչների աշխատանքներ, որոնք աշխատում են տարբեր ոճերում և միասնաբար ասում, թե ինչ նկարչական արվեստ ու հզոր մշակույթ կա Հայաստանում»,-նշեց փոխնախարարը։  

Դանիելյանի խոսքով՝  ոլորտում առկա են խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել։ Նա առաջնային խնդիրներից համարեց Հայաստանի նկարիչների աշխատանքները պատշաճ կերպով միջազգային հարթակներում ներկայացնելը։ «Նախարարությունն այդ ուղղությամբ արդեն քայլեր է ձեռնարկել. ամիսներ անց մենք կունենանք աճուրդի տուն, որտեղ ցանկացած արվեստագետ կարող է իր գործն աճուրդի միջոցով  վաճառել։ Այդ աճուրդի տունը կհամագործակցի աշխարհի լավագույն աճուրդի տների հետ, որպեսզի հնարավոր լինի կապ ապահովել Հայաստանի և արտերկրի միջև։ Նախատեսում ենք առավել ուժեղացնել մեր կուրատորական դպրոցը, որպեսզի համադրողները կարողանան օգնել մեր արվեստագետներին իրենց աշխատանքների հանրահռչակման գործում»,-ընդգծեց Դանիելյանը։ 

Ըստ փոխնախարարի՝ նախանձելի է աշխարհը, բնությունն ու Հայաստանը տեսնել նկարչի աչքերով, քանի որ նրանք նկատում են այն, ինչն անզեն աչքով անհնար է տեսնել։ 

Նկարիչների միության աջակիցները ցուցադրության շրջանակում իրենց շնորհակալությունը հայտնեցին նկարիչներին և նրանցից շատերին շնորհավորեցին խորհրդանշական նվերներով։ 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 14-ը։ 

Հայերեն

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է