Սպորտ

Անկախ Հայաստանի առաջին մեդալը կարատեի ԱԱ-ում կկոտրի սառույցը հետագայի համար. Սերյոժա Մակարյան

2 րոպեի ընթերցում

Անկախ Հայաստանի առաջին մեդալը կարատեի ԱԱ-ում կկոտրի սառույցը հետագայի համար. Սերյոժա Մակարյան

Հայաստանի կարատեի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանն աշխարհի առաջնությունում անկախ Հայաստանի առաջին մեդալը մեծ նվաճում է համարում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մակարյանն ամփոփեց կարատեի մեծահասակների աշխարհի առաջնության արդյունքները։

«Հայաստանն աշխարհի այս առաջնությանը մասնակցեց երկու մարզիկով` Գոռ Ներսիսյանն ու Սուրեն Հարությունյանը: Գոռ Ներսիսյանն առկա վնասվածքների պատճառով չկարողացավ իր ամբողջ ներուժով հանդես գալ: Իսկ Սուրեն Հարությունյանն աշխարհի այս առաջնությունում անցկացրեց 7 մենամարտ: Այս առաջնության ընթացքում նա տարբեր փուլերում հաղթեց երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոնին ու այլ մարզիկների»,-ասաց Մակարյանը:

Խոսելով երրորդ տեղի համար մենամարտից` գլխավոր մարզիչն ընդգծեց, որ բրոնզե մեդալի համար մենամարտում Սուրեն Հարությունյանը մրցեց ԱՄՆ ներկայացուցչի հետ ու իր առջև դրված խնդիրն անթերի կատարեց` նվաճելով մեծահասակների պայքարում առաջին մեդալը Հայաստանի համար:

«Անկախ Հայաստանի առաջին մեդալը կարատեի աշխարհի առաջնությունում կկոտրի սառույցը հետագայի համար: Աշխարհի առաջնության համար պայքարը սկսվել էր դեռևս վարկանիշային մրցաշարից, որ կայացել էր ընթացիկ տարվա հոկտեմբերին, որտեղ Սուրեն Հարությունյանը կարողացավ ուղեգիր նվաճել»,-առանձնացրեց նա: 

Ըստ մասնագետի` այս մեդալը հիմք կդառնա հետագա առավել մեծ նվիրված աշխատանքի համար:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած կարատեի աշխարհի առաջնությունում Սուրեն Հարությունյանը 75 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում