Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»–ի իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը։ 

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո․

1․ Կաթողիկոսական տեղապահի ընտրություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ։

2․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագրքի ընդունում. Կանոնագիրը պետք է անդրադառնա․ 

ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւորականի բարեվարքության կանոններին եւ դրանց ապահովման երաշխիքներին, 

բ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը եւ դրա ապահովման երաշխիքներին,

գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտությանը եւ դրա ապահովման երաշխիքներին,

դ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության համապատասխանությանը ՀՀ Հարկային օրենսդրությանը եւ դրա ապահովման երաշխիքներին․ ՀՀ օրենսդրությունը իր հերթին կնախատեսի երաշխիքներ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունից գոյացած եւ պետական բյուջե վճարված հարկերը եւ տուրքերը ամբողջությամբ կվերադարձվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, 

ե) հոգեւոր ծառայողների սոցիալական երաշխիքներին եւ դրանց ապահովման երաշխիքներին այնպես, որ հոգեւոր ծառայողները կուտակային կենսաթոշակային համակարգից, եկամտային հարկի վերադարձից, սոցիալական կրեդիտներից, առողջապահության համընդհանուր ապահովագրությունից լիարժեք օգտվելու հնարավորություն ստանան (ներկայումս հոգեւոր ծառայողների հիմնականում չեն օգտվում այդ համակարգերից, վարձատրության արձանագրված համակարգ չունենալու պատճառով)։

3․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ՝ համաձայն նոր Կանոնագրքի»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ գրել է վարչապետն՝ ընդգծելով, որ Կանոնագիրքը քննարկում եւ ընդունում է նման իրավասություն ունեցող եկեղեցական մարմինը։ 

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ տեղապահի միջնորդության դեպքում Կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին։

Հայերեն العربية English

Աննա Հակոբյանը Երևանի խցանումների խնդիրը կապել է կառուցապատման և երթևեկության երկարաժամկետ պլանավորման հետ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը

Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

Հավերժական խնդիրները՝ Սերժ Ավետիքյանի ֆիլմերում. «ՌեԱ» փառատոնին ցուցադրվեցին ռեժիսորի անիմացիոն կինոնկարները

Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ

Սվիրիդովի «Երկիր հայրական» էպիկական պոեմը՝ հիմնված Իսահակյանի բանաստեղծությունների վրա․ պրեմիերա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Լևոն Տեր–Պետրոսյանը բարեհաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ հանդիպում է անցկացնում եվրոպացիների հետ