Հանցավոր կազմակերպությունը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում

6 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Զ․Հ․-ն ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն՝ դրանում ներառելով բազմաթիվ անձանց և հստակ սահմանելով նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը:

«Մասնավորապես, Զ․Հ․-ն «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել և կառավարել է տարբեր անվանումներով օգտահաշիվներ և խանութ-հարթակներ, որոնց միջոցով 2024 թվականի հուլիսից մինչև 2025 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում տարբեր անձանց կողմից ապօրինի իրացվել է առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները պարբերաբար ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք հետագայում իրացվել են այլ անձանց կողմից:

Բացի այդ, թմրամիջոցների ապօրինի իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների՝ առնվազն 24 մլն 16 հզր 284 ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով Զ․Հ․-ի կողմից՝ ինչպես թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց, այնպես էլ հանցավոր կազմակերպության անդամներին տրամադրվել են էլեկտրոնային դրամապանակներ, բանկային քարտերի, հաշվեհամարների տվյալներ։ Հանցավոր կազմակերպության անդամները, ստանալով նշված գումարներից իրենց հասանելիք մասնաբաժինները,  մնացած գումարը կանխիկացումների, փոխանցումների և փոխարկումների միջոցով փոխանցել են Զ․Հ․-ի կողմից մատնանշված բանկային քարտերին»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ 

Նախաքննության ընթացքում Զ․Հ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացումը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը)։ 

Մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 267-րդ հոդվածի 1-ին մասով (իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր, վճարահաշվարկային այլ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացումը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), երկու անձի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացումը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), մեկ անձի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 267-րդ հոդվածի 1-ին մասով (իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր, վճարահաշվարկային այլ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), երեք անձի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը)։  

Երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, երեք անձի նկատմամբ՝ տնային կալանքը, մեկ անձի նկատմամբ վարչական հսկողությունը:

Ութ անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում