Աշխարհ

Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 950-ի

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 950-ի

Առնվազն 950 մարդ է զոհվել Ինդոնեզիայի Սումատրա կղզում տեղի ունեցած սաստիկ հեղեղումների և սողանքների հետևանքով,  ևս 274-ը մինչ օրս համարվում է անհետ կորած:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Ինդոնեզիայի Տարերային աղետների կառավարման ազգային գործակալությունը: 

Գործակալության տվյալներով՝ աղետի հետևանքով վիրավորվել է մոտ 5 հազար մարդ: 

Ինդոնեզիայի Ազգային որոնողական և փրկարարական գործակալությունը հաղորդել է, որ տարերային աղետն առաջացել է տեղատարափ անձրևների հետևանքով, որոնք տարածաշրջանում շարունակվում են նոյեմբերի վերջից: Սելավահոսքերը վնասել են բնակելի շենքեր, ճանապարհներ և ենթակառուցվածքներ՝ դժվարացնելով փրկարարների մուտքն առավել տուժած շրջաններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում