Հայաստանն աշխարհագրորեն շատ լավ դիրքավորված է և պետք է օգտագործի համաշխարհային տնտեսության հնարավորությունները․ Խեյվայ Թան

4 րոպեի ընթերցում

Կովկասն աշխարհաքաղաքական առումով շատ շահավետ դիրք ունեցող տարածաշրջան է, ուստի Չինաստանը «Մետաքսի ճանապարհի» երկայնքով գործընկերներ է փնտրում ինչպես հարավում, այնպես էլ Եվրոպայում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը «Եվրասիական հետազոտություններ ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ» երևանյան միջազգային գիտաժողովում հայտնեց Հոնկոնգի համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Խեյվայ Թանը՝ անդրադառնալով այն հարցրին՝ արդյո՞ք Չինաստանի ուշադրությունը Հայաստանի նկատմամբ մեծացել է ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո:

Չինացի պրոֆեսորի համոզմամբ՝ Կովկասը, Ռուսաստանը, Միջերկրածովյան ավազանը, Կենտրոնական Ասիան Չինաստանի բնական գործընկերներն են։ Ավելին, նշված տարածաշրջաններն ունեն բնական ռեսուրսներ, որոնք Չինաստանում բացակայում են, մինչդեռ Չինաստանն իր հերթին հպարտանում է առաջադեմ տեխնոլոգիաներով և արտադրությամբ։ Ըստ պրոֆեսորի՝ Չինաստանը պատրաստ է անել ավելին, քան պարզապես ապրանքներ վաճառել։ Այն նաև պատրաստ է ներմուծել տեխնոլոգիաներ և մարդկային կապիտալ։ 

«Հաշվի առնելով իր տարածքի և բնակչության փոքր չափերը՝ Հայաստանը պետք է ընտրի տնտեսական համագործակցության ճիշտ ոլորտներ։ Ինչ վերաբերում է արհեստական ​​բանականությանը, ապա դա լավ ընտրություն է։ Սակայն անհրաժեշտ են անխափան մատակարարման շղթաներ և զարգացած էկոհամակարգ։ Մենք պետք է հաշվի առնենք ուժեղ կողմերը, ինչպիսիք են մարդկային կապիտալը և բնական ռեսուրսները, հետևաբար, արհեստական ​​բանականությունը դառնում է ակնհայտ ընտրություն։ Բոլոր այն երկրները, որտեղ հանքարդյունաբերությունը ավանդաբար եղել է առաջատար տնտեսական ոլորտ, պետք է դիտարկեն դիվերսիֆիկացումը՝ ավանդականից կանաչ էներգիայի անցնելու առումով։ Հայաստանի համար սա կարող է նաև լինել տնտեսական զարգացման հիմնական բաղադրիչ»,- նկատեց Խեյվայ Թանը։

Ըստ նրա՝ համաշխարհային տնտեսությունն այսօր բազմաթիվ հնարավորություններ է առաջարկում, որոնցից երկրները պետք է օգտվեն։ «Հայաստանն աշխարհագրորեն շատ լավ դիրքավորված է։ Հարավում Մերձավոր Արևելքն է, որը նույնպես օգտվել է աշխարհաքաղաքական փոփոխություններից, իսկ հյուսիսում Ռուսաստանն է, որը վերաուղղորդել է իր արտահանումը: Հայաստանը նույնպես կարող է օգտվել՝ հաշվի առնելով իր տաղանդավոր կադրերի առավելությունները, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության ոլորտներում»,- ասաց Խեյվայ Թանը:

Նրա դիտարկմամբ՝ Հոնկոնգը մնում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը, ուստի Չինաստանը կպահպանի բոլոր ինստիտուցիոնալ առավելությունները, որոնք Հոնկոնգը միշտ վայելել է և որտեղ կրիպտոարժույթների առևտուրն ու Web3/բլոկչեյն արդյունաբերությունն արագ զարգանում են։ 

«Այնուամենայնիվ Չինաստանի կառավարությունը և Կենտրոնական բանկը վերահսկում են կրիպտոարժույթների ու այլ ֆինտեխ գործիքների օգտագործման հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերը, հետևաբար երկրի իշխանություններն ընդունում են կանոնակարգեր՝ ապահովելով, որ Հոնկոնգում այդ ամբողջ գործունեությունը լինի անվտանգ։ Միևնույն ժամանակ Հոնկոնգը մնում է չինական յուանի միջազգային բաշխման կենտրոն։ Այն հարմար վայր է, մասնավորապես Չինաստանի հետ աշխատել ցանկացողների համար։ Հոնկոնգն այդ առումով մնում է Չինաստանի դարպասը և ցանկանում է ժամանակ չվատնել՝ դառնալով նոր կամուրջ Չինաստանի և փոփոխվող պայմաններում ի հայտ եկող «նոր աշխարհի» միջև»,- նշեց գիտնականը։

Հայերեն English Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ