Աշոտ Սմբատյանն ու Մարիամ Քվրիվիշվիլին քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Վրաստանում Հայաստանի դեսպանն ու Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ 

«Արմենպրես»–ն այդ մասին տեղեկանում է ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից։

«ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին դեկտեմբերի 5–ին ընդունեց Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիին։

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր»,– նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից։ 

Հայերեն English Русский