Միացյալ Նահանգներ

Թրամփը ներկայացրել է իր վարչակազմի տեսլականն աշխարհում իրադրության շուրջ

2 րոպեի ընթերցում

Թրամփը ներկայացրել է իր վարչակազմի տեսլականն աշխարհում իրադրության շուրջ

ԱՄՆ-ն հրապարակել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի 33-էջանոց նոր Ազգային անվտանգության ռազմավարությունը, որը ձևավորում է ամերիկյան արտաքին քաղաքականությունը՝ շեշտը դնելով Արևմտյան կիսագնդում գերիշխանության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO-ն։ 

Ռազմավարությունն առաջնահերթություն է տալիս սահմանային անվտանգությանը՝ միգրացիան և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը զսպելու համար, և կոչ է անում ԱՄՆ-ին ուժեղացնել ռազմական ներկայությունը Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մերձակայքում:

Ռազմավարության մեջ նաև ուշադրություն է հատկացվում Չինաստանին։ Նշվում է, որ հարկավոր է պահպանել փոխադարձ շահավետ տնտեսական հարաբերություններ Պեկինի հետ։

Միևնույն ժամանակ, ըստ POLITICO-ի, փաստաթուղթը մեծապես անտեսում է այնպիսի տարածաշրջաններ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը և Աֆրիկան: 

Փաստաթղթում նշվում է, որ «Միացյալ Նահանգների հիմնական շահերից է բխում Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման շուրջ բանակցություններ վարելը» և Եվրոպայի այլ երկրների հետ Ռուսաստանի բախման ռիսկը մեղմելը։

Ռազմավարությունում Եվրոպայի նկատմամբ քննադատական վերաբերմունք է դրսևորվում​. նշվում է, որ եվրոպական հասարակությունները մշակութային և քաղաքական անկման մեջ են միգրացիայի և ծայրահեղ աջ քաղաքական կուսակցությունների «քաղաքական գրաքննության» պատճառով։ 

Աշխարհաքաղաքականությունից և անվտանգությունից բացի, Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծվում է ավանդական ընտանիքների կարևորությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում