ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները կարևորել են գործարար կապերի խրախուսմանն առնչվող հետևողական աշխատանքները
1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել է ԱԳ նախարարությունը։
Ի շարունակություն նոյեմբերին Թբիլիսիում ունեցած քննարկումների՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգային հարցերի։
Ի թիվս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղղություններով իրականացվող քայլերի՝ կարևորվել են գործարար կապերի խրախուսմանն առնչվող հետևողական աշխատանքները՝ միտված տրանսպորտային ու տնտեսական ակտիվ հաղորդակցության ապահովմանը:
Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունների շուրջ, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով: