Աշխարհ

Կիրիլ Վալչևը երկրորդ անգամ ընտրվել է բուլղարական BTA լրատվական գործակալության գլխավոր տնօրեն

1 րոպեի ընթերցում

Կիրիլ Վալչևը երկրորդ անգամ ընտրվել է բուլղարական BTA լրատվական գործակալության գլխավոր տնօրեն

Բուլղարիայի ազգային ժողովը Կիրիլ Վալչևին միաձայն վերընտրել է բուլղարական BTA լրատվական գործակալության տնօրեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով բուլղարական BTA լրատվական գործակալությանը, նիստին ներկա բոլոր 170 պատգամավորները կողմ են քվեարկել։ 

Ազգային ժողովի նախագահ Ռայա Նազարյանի կողմից ընտրության արդյունքները հրապարակելուց հետո Վալչևը տվել է օրենքով նախատեսված երդումը՝ խոստանալով պահպանել Սահմանադրությունն ու օրենքները և բարեխղճորեն կատարել իր պարտականությունները՝ ղեկավարվելով «Բուլղարական լրատվական գործակալության մասին» օրենքով։ Նազարյանը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք առաջիկա ժամկետում։

Իր ելույթում Վալչևը նշել է, որ BTA լրատվական գործակալությունը կմնա մի վայր, որտեղ հնարավոր կլինի իրական և ստուգված լուրեր ստանալ՝ հստակ աղբյուրներով, առանց կողմնակալության և ազատ հասանելի բոլոր լրատվամիջոցներին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում