Պետական մարմիններում աշխատանքը պետք է գնալով ավելի գրավիչ լինի․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը գումար հատկացրեց պետական կառավարման համակարգի մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային ծրագրի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվեց գործադիրի դեկտեմբերի 4-ի նիստում:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց՝ պիլոտային ծրագրի վերաբերյալ որոշումը կայացվել էր Կառավարության նախորդ նիստում, իսկ միջոցառումը բխում է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունից, որի նպատակն է բարձրացնել կառավարման մարմինների արդյունավետությունը և հանրային ծառայության մրցունակությունը։

«Մեր աշխատանքի մեջ կան բազմաթիվ թերություններ, բայց, երբ մենք այդ թերությունների հետևից գնում ենք, տեսնում ենք, որ այդ թերությունների մի զգալի մասը կախված է նաև այն իրավիճակից, որ մենք ներդրումներ չենք անում կառավարման որակի բարելավման, պետական մարմիններում աշխատանքն առավել գրավիչ դարձնելու և աշխատանքի լրացուցիչ խթաններ և սոցիալական որոշակի երաշխիքներ ներդնելու ուղղությամբ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետն ընդգծեց, որ, եթե նման որոշումներ չկայացվեն, երկրի զարգացման ճանապարհին առկա մի կարևոր խոչընդոտ չի վերացվի:

«Դա այն է, որ պետական մարմիններում աշխատանքը պետք է գնալով ավելի գրավիչ և մրցունակ լինի մասնավոր հատվածի հետ: Պետական աշխատանքի հարգը պետք է ավելանա շարունակաբար»,- նշեց Փաշինյանը:

Քննարկումը եզրափակելով՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, իսկ մարդը պետք է ուժեղացնի պետությանը:

Հայերեն

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ