Քաղաքականություն

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Մոլդովայի նախագահին

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Մոլդովայի նախագահին

Համատեղության կարգով Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գալստյանը (նստավայրը՝ Բուխարեստ) իր հավատարմագրերն է հանձնել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում նախագահ Մայա Սանդուն շնորհավորել է ՀՀ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նրան մաղթելով երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված արդյունավետ գործունեություն։

Նշվում է, որ զրույցի ընթացքում դեսպան Գալստյանը հայտնել է Հայաստանի և Մոլդովայի բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ամրապնդման, քաղաքական երկխոսության և շփումների ակտիվացման ուղղությամբ ամեն ջանք ներդնելու իր հանձնառությունը։

Հաղորդվում է, որ արարողության ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկկողմ համագործակցության գերակա ուղղությունների, տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածությանը վերաբերող հարցերի, ինչպես նաև Մոլդովայի ԵՄ անդամակցության գործընթացի և Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում