Աշխարհ

Հարավարևելյան Ասիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1300-ը, փրկարարական աշխատանքները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Հարավարևելյան Ասիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1300-ը, փրկարարական աշխատանքները շարունակվում են

Նախորդ շաբաթ Ինդոնեզիայում, Շրի Լանկայում և Թաիլանդում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների և սողանքների զոհերի թիվը գերազանցել է 1300-ը, գրեթե 1000 մարդ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Շրի Լանկայի նախագահ Անուրա Կումարա Դիսանայակեն նշել է, որ դեռ վաղ է որոշել իր երկրում զոհերի ճշգրիտ թիվը։ Ավելի վաղ տեղեկություններ են հաղորդվել 410 զոհի մասին։

Reuters-ի փոխանցմամբ՝ Ինդոնեզիայի Սումատրա կղզում այս շաբաթ շուրջ 800 մարդու կյանք խլած ջրհեղեղների հետևանքների դեմ պայքարող իշխանությունները դիմել են կենտրոնական կառավարությանը՝ օգնություն խնդրելով ֆինանսական, սննդի և վառելիքի հետ կապված խնդիրները լուծելու համար։ 

Կառավարության վերանայված տվյալների համաձայն՝ ցիկլոնի հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով 463 մարդ անհետ կորած է Արևմտյան Սումատրայի, Հյուսիսային Սումատրայի և Աչեհի նահանգներում։

Ինդոնեզիայում ջրհեղեղներից տուժել է 3,1 միլիոն մարդ, որոնցից գրեթե 593 000-ը տարհանվել են։

Barrons-ը տեղեկացնում է, որ Թաիլանդի առողջապահության նախարարության խոսնակը դեկտեմբերի 3-ին հայտնել է, որ նախորդ ամիս երկրի հարավում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 267-ի։ Նրա խոսքով՝ զոհերից 142-ը գրանցվել է զբոսաշրջային կենտրոն համարվող Հաթ Յայի շրջանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում