Սեփականության դեմ ուղղված հանցագործություններով պետությանը պատճառված վնասից շուրջ 868 միլիոն դրամը վերականգնվել է
1 րոպեի ընթերցում

2025 թվականի 11 ամիսների ընթացքում Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների անմիջական հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 867 միլիոն 697 հազար դրամը:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ ամբողջությամբ վերականգնվել է նաև համայնքներից մեկին պատճառված՝ 4 միլիոն 500 հազար դրամ վնասը: