Մարտունու մանկական արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել նկարիչների հանրապետական մրցույթում
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի արվեստի դպրոցի սաները մրցանակների են արժանացել վերջերս տեղի ունեցած նկարիչների հանրապետական մրցույթում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մարտունու մանկական արվեստի դպրոցի սաները նոյեմբերի 30-ին Երևանում մասնակցել են «MINORA Cultural Center»-ի կողմից կազմակերպված «Global International Art Fest» նկարիչների մրցույթին, որի ամփոփիչ արդյունքներով Գոհար Գևորգյանն արժանացել է մրցույթի գլխավոր՝ Գրան պրի մրցանակին։ Նազենի Մկրտչյանը ստացել է հատուկ մրցանակ, իսկ Դեյվիդ Գասպարյանը և Վիլեն Սարգսյանը հրավիրվել են մասնակցելու «Մուլտիկնիկ» հաղորդաշարին։
Տարբեր տարիքային խմբերում հանդես եկած սաները նաև արժանացել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների, ինչպես նաև հուշամեդալների։
«Այս ամենը ջանադիր ու նպատակամղված աշխատանքի արդյունք է, արդար ու ճիշտ գնահատական։ Մենք հպարտ ենք մեր շնորհաշատ սաներով»,-նշեց Մարտունու համայնքապետարանի ԿՄՍԵ բաժնի վարիչ Դավիթ Դավթյանը։