Ոլորտում դեռևս առկա են համակարգային խնդիրներ. ՀՀ ՄԻՊ-ը ուղերձ է հղել Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ

3 րոպեի ընթերցում

Յուրաքանչյուր քայլ՝ ուղղված ներառական հասարակության ձևավորմանը, ոչ միայն վկայում է անհատի արժանապատվության նկատմամբ հարգանքի մասին, այլ նաև ամրապնդում է հանրային համերաշխությունը՝ հասարակական միջավայրը դարձնելով հոգատար և հավասար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ իր ուղերձում։ 

«Դեկտեմբերի 3-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր՝ ընդգծելու նրանց իրավունքների լիարժեք իրացման կարևորությունը։

Այս առիթով ցանկանում եմ ընդգծել պետության պարտավորությունը՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց՝ կյանքի բոլոր ոլորտներում հավասար իրավունքների երաշխավորումը, ինչպես նաև նրանց լիարժեք մասնակցությունն ու ներառումը հասարակական կյանքում։

Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումները փաստում են, որ ոլորտում դեռևս առկա են համակարգային խնդիրներ, որոնք պարբերաբար արտացոլվում են Պաշտպանի զեկույցներում, հայտարարություններում, ինչպես նաև բարձրաձայնվում են պետական և միջազգային գործընկերների հետ հանդիպումների ընթացքում։

Կարևոր է, որ պետության բոլոր որոշումներներն ու գործողությունները հիմնվեն այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են՝ հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության հարգումը, զարգացման ու ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունների ապահովումը, հասարակական կյանքում հավասար ներգրավվածության և միջավայրի մատչելիության երաշխավորումը։

Կարևոր եմ համարում ընդգծել նաև, որ յուրաքանչյուր քայլ՝ ուղղված ներառական հասարակության ձևավորմանը, ոչ միայն վկայում է անհատի արժանապատվության նկատմամբ հարգանքի մասին, այլ նաև ամրապնդում է հանրային համերաշխությունը՝ հասարակական միջավայրը դարձնելով հոգատար և հավասար։

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու երաշխավորումը յուրաքանչյուրիս հավաքական պատասխանատվությունն է, և պետք է կարողանանք անել առավելագույնը ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխան կատարելագործելու համար»,– ասված է ուղերձում։ 

Հայերեն

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը

Վարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրները

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ նախորդ շաբաթ կիբերհարձակումները թիրախավորել են մոտ մեկ միլիոն անձնական նույնականացման տվյալ. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/10/26

Ասիական ինդեքսներ - 28/10/26

Վարժական հավաքների մասնակիցների նախնական պատրաստությունը նախատեսվում է անցկացնել նոր վրանային ավանում

Վարչապետի տեղեկություններով՝ Մեղրիի երկաթգծի գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ