Հայաստանում առկա է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն. հիմնական թիրախային խումբը  երեխաներն են

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի վերջի և դեկտեմբերի սկզբի դրությամբ պահպանվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը: Հիվանդացության բարձր ցուցանիշ է արձանագրվել Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում, իսկ առավել բարձր ակտիվություն էլ արձանագրվել է Երևան քաղաքում:

Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ևս բարձր է։ Ընդհանուր դեպքերի 81%-ը կազմում են 0-18 տարեկանները։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ այդ մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում  շրջանառվում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի հարուցիչներ: Բայց կան նաև այլ շնչառական վարակներ, որոնցից են ռինովիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը և կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ։

«Հայաստանի Հանրապետության  բժշկական կենտրոններում այս օրերին հոսպիտալացված են 752 պացիենտ, որոնց 90%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները»,-ասաց Եվգենյա Խաչատրյանը։

Առողջապահության նախարարությունը սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ կրկին հիշեցնում  և հորդորում է՝ պատվաստվել սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա, խուսափել սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին չթույլատրել հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և  չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար։

Լուսինե Ջալալյան

Հայերեն Русский

Իրաքի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու Եմենի զարգացումները

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և ևս 9 անձի նկատմամբ

Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը