Ռուսաստան

Ռուսաստանը նոյեմբերին ավելացրել է Ուկրաինայի վրա հարձակումները. AFP

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը նոյեմբերին ավելացրել է Ուկրաինայի վրա հարձակումները. AFP

AFP գործակալությունը համադրել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ամենօրյա տեղեկագրերը նոյեմբերին երկրի ուղղությամբ ռուսական ուժերի իրականացրած հարվածների մասին և եկել այն եզրակացության, որ թե՛ անօդաչու թռչող սարքերով, թե՛ հրթիռներով իրականացված հարձակումների թիվն աճել է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործակալության տվյալների համաձայն՝ Ռուսաստանը միայն մեկ ամսվա ընթացքում ուկրաինական քաղաքների ուղղությամբ արձակել է 5445 հեռահար անօդաչու թռչող սարք և 215 հրթիռ։

Այսպիսով, ըստ AFP-ի՝ հոկտեմբերի համեմատ անօդաչու թռչող սարքերի հարվածներն ավելացել են 3%-ով, իսկ հրթիռների հարվածները՝ 2%-ով։

Հարվածները շարունակվել են նաև դեկտեմբերի 2-ի գիշերը։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի՝ երկրի վրա է արձակվել 62 ԱԹՍ։ Կրամատորսկում 9-հարկանի շենքի վրա ռուսական ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով 2 մարդ է զոհվել։ Օդեսայում հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է ուկրաինական 45 ԱԹՍ խոցելու մասին։ Օրյոլի մարզում վառելիքային-էներգետիկ համալիրի օբյեկտներում հրդեհ է բռնկվել։ Ռուսական մի քանի օդանավակայան ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում