Թալիբները պատրաստակամություն են հայտնել՝ խստացնելու հարևան Տաջիկստանի հետ սահմանային անվտանգությունը

2 րոպեի ընթերցում

Աֆղանստանի թալիբների վարչակազմը հայտարարել է, որ պատրաստ է խստացնել հարևան Տաջիկստանի հետ սահմանային անվտանգությունը և համատեղ հետաքննություններ անցկացնել տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութթաքին տաջիկ գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ափսոսանք է հայտնել և նշել, որ Քաբուլը պատրաստ է ուժեղացնել սահմանային ուժերի միջև համակարգումը՝ հավելելով, որ «նենգ տարրերի դեմ համատեղ միջոցառումները հրատապ անհրաժեշտություն են»։ 

«Իսլամական Էմիրությունը լիովին պատրաստ է ամրապնդել սահմանային անվտանգությունը, անցկացնել համատեղ հետաքննություններ և մասնակցել ցանկացած տեսակի համակարգման»,- ասել է Մութթաքին։

Նա հավելել է, որ վերջերս երկու երկրների միջև ձևավորվել է «վստահության մթնոլորտ», որը չպետք է խաթարվի։

Ավելի վաղ Տաջիկստանի իշխանությունները հայտնել էին, որ Աֆղանստանի կողմից իրականացված երկու հարձակումների հետևանքով նախորդ շաբաթվա ընթացքում զոհվել են  5 և վիրավորվել ևս 5 չինացի աշխատակիցներ։ Դեկտեմբերի 1-ին Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը հրամայել է խստացնել սահմանային վերահսկողությունը տեղի ունեցած միջադեպերից հետո։

Չինաստանի դեսպանատունը հաստատել է զոհերի մասին տեղեկությունները և կոչ է արել Չինաստանի քաղաքացիներին լքել սահմանային գոտին։

Աշխարհ

Տաջիկստանը հայտնել է Աֆղանստանի կողմից հարձակումների հետևանքով 5 զոհի մասին

Հայերեն

Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Լույս է տեսել Հովհաննես Շիրազի «Անտիպ էջեր» մատենաշարի վեցերորդ հատորը

Վարչապետը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կամբոջա

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում