Աշխարհ

Տաջիկստանը հայտնել է Աֆղանստանի կողմից հարձակումների հետևանքով 5 զոհի մասին

1 րոպեի ընթերցում

Տաջիկստանը հայտնել է Աֆղանստանի կողմից հարձակումների հետևանքով 5 զոհի մասին

Աֆղանստանի կողմից իրականացված երկու հարձակումների հետևանքով Տաջիկստանում նախորդ շաբաթ զոհվել է 5 և վիրավորվել՝ ևս 5 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 1-ին Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնն աշխատանքային հանդիպում է անցկացրել երկրի իրավապահ մարմինների ղեկավարների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Տաջիկստանի և Աֆղանստանի միջև պետական ​​սահմանին տիրող իրավիճակը և դրա պաշտպանությունն ուժեղացնելու ուղիները։

Էմոմալի Ռահմոնը խստորեն դատապարտել է Աֆղանստանի քաղաքացիների անօրինական և սադրիչ գործողությունները և հանձնարարել պաշտոնյաներին արդյունավետ միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու և նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում