Քաղաքականություն

Եվրամիությունը 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին խաղաղության և դիմակայունության ամրապնդման համար

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին խաղաղության և դիմակայունության ամրապնդման համար

Եվրոպական միությունը 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին, որը կուղղվի խաղաղության և դիմակայունության ամրապնդմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

«Մի քանի նախաձեռնություններ են իրականացվելու՝ ականազերծման գծով վերապատրաստում, սարքավորումներ են տրամադրվելու»,- ասաց Կալասը:

Բարձր ներկայացուցիչը նշեց՝ Հայաստանը նաև տեղեկատվական դաշտում մարտահրավերներ ունի, սակայն այդ հարցում ևս ունի Եվրամիության աջակցությունը:

«Ռուսաստանն ու իր արբանյակները ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, այսինքն՝ սցենարը նույնն է: Եվրամիության ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել և արձագանքել նման ազդեցություններին»,- նշեց Կայա Կալասը:

Բրյուսելում ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը: Գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում