Անձը 2022-2024 թվականների ընթացքում զբաղվել է կավատությամբ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Պարզվել է, որ Ա.Ա.-ն 2022-2024 թվականների ընթացքում կատարել է կավատություն՝ շահադիտական նպատակով զուգընկերուհուն ներգրավել է պոռնկությամբ զբաղվելուն՝ անորոշ շրջանակի անձանց հետ վարձատրության դիմաց պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն: 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ բացի այդ, Ա.Ա.-ն պարբերաբար հոգեկան ներգործության է ենթարկել զուգընկերուհուն՝ վերջինիս հասցեին հնչեցնելով սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ, նվաստացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը, մի քանի անգամ ձեռքերով հարվածել, իսկ հետագայում հետամտել է նրան:

Ա․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասով (կավատությունը), 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 194-րդ հոդվածի 1-ին մասով (հոգեկան ներգործությունը) և 196․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (նախկին զուգընկերոջ կողմից հետամտելը)։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում