Աշխարհ

ՆԱՏՕ-ի ավիացիան վարժանքներ է անցկացնում Էստոնիայում

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի ավիացիան վարժանքներ է անցկացնում Էստոնիայում

ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը դեկտեմբերի 1-ին  ցածր բարձրության վրա թռիչքների հղկմանը միտված վարժանքներ է սկսել Էստոնիայի օդային տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վարժանքների ընթացքում կարող են կատարվել նաև գերձայնային արագությամբ թռիչքներ, որոնք իրականացվելու են քաղաքացիական դիսպետչերական ծառայությունների հետ համաձայնեցված և դրա համար նախատեսված բարձրություններում։ Նման վարժանքներն անհրաժեշտ են հնարավոր օդային միջադեպերին ՆԱՏՕ-ի ավիացիայի արձագանքի ապահովման համար։

Էստոնիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ինքնաթիռների թռիչքները կիրականացվեն դեկտեմբերի 1-7-ը՝ երկրի ողջ տարածքում առնվազն 152 մետր բարձրության վրա։

Հյուսիսատլանտյան խորհրդի որոշման համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմաօդային ուժերը հսկում են կործանիչ ավիացիա չունեցող Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի օդային տարածքները։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում