«Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնին ընդգրկվել է շուրջ 600 մասնակից

2 րոպեի ընթերցում

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգային ծրագրով մեկնարկեցին «Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գեղարվեստական միջոցառումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Իմ մեծ բեմը» խորագրով համերգի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներ արտերկրի և Հայաստանում գործող վերականգնողական կենտրոններից, արվեստի ու երաժշտական դպրոցներից։ 

«Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության և փառատոնի նախագահ  Նաիրա Սարգսյանի խոսքով՝ միջոցառմանը մասնակցում են տարբեր զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներ Վրաստանից, Բահրեյնից, Ուզբեկստանից Ռուսաստանից և Հայաստանի գրեթե բոլոր մարզերից։ 

«Շեշտը  չենք դրել միայն վերականգնողական կենտրոնների վրա։ Ընդգրկել ենք նաև արվեստի, երաժշտական դպրոցներ, որպեսզի մոտիվացիա ունենան, աշխատեն երեխաների հետ և փառատոնը հարթակ է, որտեղ կարող են իրենց ամբողջ տարվա աշխատանքը ներկայացնել։ Բացի այդ՝ փառատոնը մասնակիցներին սոցիումի մեջ ներգրավվածություն է տալիս, նրանք կարևոր են զգում իրենց և կարողանում են արտահայտել կարողությունները, ուժեղ կողմերը»,-ասաց Սարգսյանը՝ հայտնելով, որ փառատոնն այս տարի շուրջ 600 մասնակից ունի։

Նոյեմբերի 30-ին փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել առցանց սեմինարներ, որոնց ընթացքում արտերկրի մասնագետները վարպետության դասեր են անցկացրել ներառական կրթության և մշակույթի ոլորտների հայաստանյան մասնագետների համար: 

Հաշմանդամների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում նախատեսվում է  փառատոնի գալա համերգը, որին ընդառաջ՝ ճեմասրահում կբացվի նաև ՀՀ զարգացման տարբեր կենտրոնների սաների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես։

Փառատոնն անցկացվում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո: 

Հովանավորն է «Իմ քայլը» հիմնադրամը:

 

Հայերեն

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ