Եվրոպա

Ուկրաինան ցանկանում է ԵՄ-ից ևս մեկ միլիարդ եվրո ստանալ ԱՄՆ-ից զենք գնելու համար. Bloomberg

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան ցանկանում է ԵՄ-ից ևս մեկ միլիարդ եվրո ստանալ ԱՄՆ-ից զենք գնելու համար. Bloomberg

Կիևը ցանկանում է մինչև 2025 թվականի վերջը ևս շուրջ 1 միլիարդ եվրո ստանալ Եվրոպայից՝ ամերիկյան զենք գնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպան Ալյոնա Գետմանչուկին։

Ըստ հրապարակման՝ ՆԱՏՕ-ում երկրի դեսպանը նշել է, որ Ուկրաինան ակնկալում է մինչև տարեվերջ շուրջ 1 միլիարդ եվրո լրացուցիչ եվրոպական ֆինանսավորում ստանալ՝ ԱՄՆ-ից զենք գնելու համար։

Գետմանչուկը Bloomberg-ին տված հարցազրույցում հավելել է, որ Կիևում չափազանց երախտապարտ կլինեն դաշնակիցներից նոր հատկացումների համար, որպեսզի Ուկրաինան կարողանա շարունակաբար տեխնիկա ստանալ PURL ծրագրի շրջանակներում։

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ստեղծված PURL (Prioritised Ukraine Requirements List – Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցուցակ) նախաձեռնությունը չի նախատեսում Վաշինգտոնի կողմից ուղիղ ռազմական օգնության ցուցաբերում Ուկրաինային։ Այն ենթադրում է, որ Կիևի համար ամերիկյան զենքը գնում են եվրոպական երկրները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում