Եվրոպա

ԵՄ-ն կարող է ընդլայնել Frontex-ի գործառույթները

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կարող է ընդլայնել Frontex-ի գործառույթները

Եվրամիությունը քննարկում է Եվրոպայի սահմանային և ափամերձ պահպանության գործակալության (Frontex) գործառույթների փոփոխության հնարավորությունը, ներառյալ դրա լիազորությունների ընդլայնման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Euractiv լրատվական հարթակը՝ վկայակոչելով ներքին փաստաթղթերը:

Հարթակի տվյալներով՝ ԵՄ երկրներն ուսումնասիրում են Frontex-ի հաստիքներում անօդաչու թռչող սարքերի օպերատորներ, կիբերհսկողության ստորաբաժանումներ, ինչպես նաև իրադրության հսկողության համար արհեստական ​​բանականության համակարգերի օգտագործման խմբեր ներառելու հարցը:

2026 թվականին Frontex-ի մանդատի վերանայման մասին ավելի վաղ հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը. հարցը ներառված է Եվրամիության 2026 թվականի աշխատանքային ծրագրում: 

Frontex-ն այժմ Եվրամիության երկրներին օգնում է ԵՄ արտաքին սահմանների պահպանության գործում՝ օպերատիվ աջակցություն ցուցաբերելով տեղում, հակազդելով անդրահմանային հանցավորությանը, հավաքելով տեղեկատվություն և աջակցելով արտաքսման ընթացակարգերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում