Մարզեր

Ծակքարում հանդիսությունների սրահ է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Ծակքարում հանդիսությունների սրահ է կառուցվում

ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում ընթանում են հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծակքարի հանդիսությունների սրահի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 145 միլիոն 920 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված  է հանդիսությունների միհարկանի սրահի կառուցում՝ մոտ 600 քմ մակերեսով։ 

Դեռևս ապրիլին մեկնարկած շինարարական աշխատանքներն արդեն իրականացվել են շուրջ 80 տոկոսով։ Այժմ ընթանում են շենքի ներքին հարդարման աշխատանքները։

Իրականացվել են նաև շենքի գազաֆիկացման, էլեկտրաֆիկացման, տարածքի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները։ 

Շենքը շահագործման կհանձնվի 2026 թվականի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում