Ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը և կամովին հանգստյան կկոչվի. եպիսկոպոսներ

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Գարեգին Բ կաթողիկոսին սթափության և կամովին հանգստի կոչվելու կոչ անող` 10 եպիսկոպոսների հայտարարությանը։ 

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում նա կատարել է հետևյալ գրառումը. 

«Սերը քրիստոնեության գլխավոր առաքինություններից է: Այն ուսմունք է, դավանանք է ու հավատամք: Այսօր սրբազանները դիմել են Կտրիճ Ներսիսյանին, որ «ի ՍԵՐ եկեղեցու և ժողովրդի հեռանա»: Ով ճանաչում է Կտրիճ Ներսիսյանին, շփվել է նրա հետ, վստահաբար արձանագրել է, որ Կտրիճը չգիտի, թե ինչ է ՍԵՐը: Բայց նա գնալու է:

«Ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու»: Հատված ՀԱԵ 10 եպիսկոպոսների հայտարարությունից:

1. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան

2. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

3. Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան

4. Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան

5. Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյան

6. Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան

7. Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան

8. Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

9. Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյան

10. Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան»:

Ավելի վաղ Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ հայտարարություն էին տարածել, որով իրենց բողոքին էին արտահայտել առ այն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընթացք չի տվել և փորձում է կոծկել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքը, որի վերաբերյալ ինտիմ տեսանյութեր էին տարածվել։     

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետն ասել է, որ որպես Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ՝ որդիական խոնարհությամբ և նախանձախնդրությամբ է ընդունել այդ հայտարարությունը, իսկ որպես պետության ղեկավար՝ վճռականությամբ և հաստատակամությամբ ողջունում է այն։ 

Հայերեն Русский

Աննա Հակոբյանը Երևանի խցանումների խնդիրը կապել է կառուցապատման և երթևեկության երկարաժամկետ պլանավորման հետ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը

Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

Հավերժական խնդիրները՝ Սերժ Ավետիքյանի ֆիլմերում. «ՌեԱ» փառատոնին ցուցադրվեցին ռեժիսորի անիմացիոն կինոնկարները

Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ

Սվիրիդովի «Երկիր հայրական» էպիկական պոեմը՝ հիմնված Իսահակյանի բանաստեղծությունների վրա․ պրեմիերա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Լևոն Տեր–Պետրոսյանը բարեհաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ հանդիպում է անցկացնում եվրոպացիների հետ