Գենդերային բռնության կանխարգելման համար կարևորվում է հանդուրժող և համերաշխ միջավայրի ձևավորումը. ՀՀ ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնում» ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի «Մարո»-ի մոտիվներով բեմադրված «Մարի» ներկայացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մարի» ներկայացումը պատմում է Հայաստանում գենդերային բռնության իրական դեպքերի մասին՝ բացահայտելով այն համակարգային խնդիրները, որոնք առկա են ոլորտում: Այն անդրադառնում է ընտանեկան, հոգեբանական, տնտեսական, սեռական բռնությունների, վաղ ամուսնությունների, դրանց արձագանքմանն առնչվող և կանանց աշխատանքային իրավունքներին առնչվող մի շարք խնդիրների: 

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացման ավարտին հանդես է եկել խոսքով և ընդգծել հանդուրժող, համերաշխ և ապրումակցող միջավայր ունենալու կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ ունենալու և բռնության կանխարգելման տեսանկյունից: 

«Ներկայացումն ամբողջությամբ նկարագրում էր բոլոր այն խնդիրները, որոնք այսօր ևս արդիական են։ Այդ առումով լրացուցիչ խոսք ասելու կարիք չեմ տեսնում: Այն ամենն, ինչը նկարագրվում է ներկայացման շրջանակներում, ցավոք, իրականություն է, և դրա դեմ պետք է պայքարել: Չափազանց կարևոր է, նաև, որպեսզի բռնության զոհ դարձած յուրաքանչյուր մարդ զգա, որ ինքը մենակ չէ, և այդ առումով մենք մեծ անելիք ունենք»,-ասել է Անահիտ Մանասյանը։ 

Միջոցառումն իրականացվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» և «Իրավունքի կենտրոն» ՀԿ-ների համագործակցությամբ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

Հայերեն

Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական ուժերն իրենց խոսքի համար պետք է պատասխան տան ընտրություններում

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը

Վարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրները

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ նախորդ շաբաթ կիբերհարձակումները թիրախավորել են մոտ մեկ միլիոն անձնական նույնականացման տվյալ. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/10/26

Ասիական ինդեքսներ - 28/10/26

Վարժական հավաքների մասնակիցների նախնական պատրաստությունը նախատեսվում է անցկացնել նոր վրանային ավանում