Իրավունք

Գլխավոր դատախազությունում մեկնարկել է ԵՄ CEPOL-ի տարածաշրջանային քառօրյա վերապատրաստումը

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազությունում մեկնարկել է ԵՄ CEPOL-ի տարածաշրջանային քառօրյա վերապատրաստումը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում նոյեմբերի 29-ին մեկնարկել է «Ֆինանսական հանցագործություններին առնչվող ֆինանսական քննություններ» թեմայով տարածաշրջանային վերապատրաստումը, որին մասնակցում են Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իրավապահ մարմինների մոտ երկու տասնյակ ներկայացուցիչներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Տարածաշրջանային քառօրյա վերապատրաստումն իրականացվում է Եվրոպական միության Իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) կողմից՝ «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում վերապատրաստման և գործնական համագործակցության» ծրագրի շրջանակներում։

Վերապատրաստման դասընթացում ներգրավված են դատախազներ, քննիչներ և ոստիկաններ:

Վերապատրաստման նպատակը ֆինանսական հանցագործություններին ու խարդախություններին առնչվող ֆինանսական քննություններով իրավապահ մարմինների կարողությունների ամրապնդումն ու համագործակցության զարգացումն է։

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը ողջունել է վերապատրաստման մասնակիցներին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և ընդգծել, որ ֆինանսական հանցագործությունների բացահայտումը պահանջում է գիտելիքներ, գործնական հմտություն և գործընկեր երկրների հետ հետևողական համագործակցություն։ Եղիազար Ավագյանը կարևորել է նման վերապատրաստումների նշանակությունը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու պրոֆեսիոնալ համագործակցության ամրապնդմանը:

Քառօրյա դասընթացի շրջանակում անդրադարձ է կատարվելու նախաքննության փուլում ֆինանսական ապացույցների ձեռքբերման մեթոդներին և գործիքներին, ֆինանսական տվյալների հավաքագրմանն ու վերլուծությանը՝ ելնելով երկրների առանձնահատկություններից ու առաջնահերթություններից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում