Թուրքիա

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Անկարայում

1 րոպեի ընթերցում

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Անկարայում

Անկարայում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել են «Կովկասյան արծիվ 2025» համատեղ մարտավարական հատուկ զորավարժությունները՝ համաձայն հաստատված տարեկան համագործակցության պլանի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ տարածաշրջանում անվտանգության և պաշտպանության ոլորտում երեք երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված զորավարժությունները հատուկ նշանակություն ունեն մասնակից ստորաբաժանումների փոխգործակցության, արագ արձագանքման, համակարգման և մարտական ​​պատրաստության հնարավորությունների ընդլայնման առումով։

Ըստ հրապարակումների՝ զորավարժությունների ընթացքում հատուկ նշանակության զորքերը, համագործակցելով հրթիռային, հրետանային և ավիացիոն ստորաբաժանումների հետ, հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները՝ ցուցադրելով բարձր մակարդակի պատրաստվածություն և մարտավարական վարպետություն։

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում