ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է Թուրքմենստանի կրթության փոխնախարարի գլխավորած պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

Հայաստան բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Թուրքմենստանի կրթության փոխնախարար Ազատ Աթաևի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Ռուբեն Սիմոնյանը պատվիրակությանը ներկայացրել է տեխնոլոգիական կրթության ոլորտում Հայաստանի ունեցած փորձը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև տարբեր ուղղություններով առկա է արդյունավետ համագործակցություն, ինչպես նաև մեծ ներուժ՝ հետագա գործակցության համար։

Նախարարի տեղակալն անդրադարձել է ԲՏԱ նախարարության գործունեության հիմնական ուղղություններին,  նշել, որ տնտեսական առաջընթաց ապահովելու համար մեծ կարևորություն է տրվում որակյալ կրթության, նորարարության ու գիտության զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությանը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ տեխնոլոգիաների արագ զարգացումը պահանջում է, որպեսզի կրթական համակարգը ևս համահունչ լինի ժամանակի պահանջներին։ 

Ազատ Աթաևն իր հերթին ներկայացրել է տեխնոլոգիական կրթության զարգացմանն ուղղված Թուրքմենստանի տեսլականը,  կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Թուրքմենստանի հարգարժան նախագահի ղեկավարությամբ իրականացվող բարեփոխումները,  ընդգծել   տեխնոլոգիական կրթության զարգացման,  կրթության, գիտության և արտադրության փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ ձեռք բերված հաջողությունները։   Նա նաև ներկայացրել է Թուրքմենստանում մշակված և կիրառվող նորարարական թվային լուծումները,  բուհերի տեխնոլոգիական մշակումները, որոնք ներդրվում են արտադրությունում՝ ընդգծելով այս ոլորտում հայկական լավագույն փորձի ուսումնասիրման և համագործակցության ձևաչափերի ընդլայնման նկատմամբ հետաքրքրվածությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ռազմավարությանը, օրենքի ուժ ստացած յոթնամյա ծրագրին, որով պետությունը արտոնություններ է տրամադրում ինչպես ոլորտային ընկերություններին, այնպես էլ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական գործունեություն իրականացնող կազմակերպություններին։ Ներկայացվել է նաև Ինժեներական քաղաքի, թվայնացման, կիբեռանվտանգության ուղղությամբ իրականացվող գործունեությունը, մարզերում տեխնոլոգիաների առաջընթացին ուղղված նախաձեռնությունները, ստարտափ էկոհամակարգի զարգացման նպատակով միջազգային աքսելերատորի հետ համագործակցության փորձը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները երկու երկրների ոլորտային մասնագետների մասնակցությամբ՝ նախանշելով հետագա գործակցության կոնկրետ ուղղությունները։

Հայերեն فارسی ქართული Türkçe 中文

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան