Աշխարհ

Ինդոնեզիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 84-ի

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 84-ի

Ինդոնեզիայի Սումատրա կղզում առնվազն 84 մարդ է զոհվել, ևս մի քանի տասնյակը անհետ կորել է սաստիկ հեղեղումների և սողանքների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Jakarta Post-ը՝ վկայակոչելով տեղական փրկարարական ծառայություններին:

Ավելի վաղ Ինդոնեզիայի Ազգային որոնողական և փրկարարական գործակալությունը հայտնել էր, որ տարերային աղետն առաջացել է տեղատարափ անձրևներից, որոնք տարածաշրջանում շարունակվում են անցյալ շաբաթվա վերջից: Սելավահոսքերը վնասել են բնակելի շենքեր, ճանապարհներ և ենթակառուցվածքներ՝ դժվարացնելով փրկարարների մուտքն առավել տուժած շրջաններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում