Մարզեր

Վարդաձորում հիմնանորոգվել է 3 փողոց և 1 փողոցի փակուղի

1 րոպեի ընթերցում

Վարդաձորում հիմնանորոգվել է 3 փողոց և 1 փողոցի փակուղի

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է 3 փողոց և 1 փողոցի փակուղի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վարդաձորի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 77 միլիոն 222 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու  համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Վարդաձոր գյուղի 3-րդ, 19-րդ 28-րդ փողոցների և Ալաշկերտ փողոցի 6-րդ փակուղու ասֆալտապատում՝ 1280 գծամետր ընդհանուր երկարությամբ և 6400 քմ մակերեսով։ 

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացրել է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն, մեկնարկել են հոկտեմբերի վերջից և շուտով կավարտվեն։ 

Վարդաձորի նշված փողոցներն ասֆալտապատվում են առաջին անգամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում