Մարզեր

Ծակքարում ավարտին են մոտենում խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Ծակքարում ավարտին են մոտենում խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները

ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում  ավարտին են մոտենում խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծակքարի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 82 միլիոն 413 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում Ծակքարի «Մատուռներ» թաղամասում և 2-րդ փողոցում՝ պոլիէթիլենային խողովակներով, 4780 գծամետր ընդհանուր երկարությամբ։ 

Հուլիսին մեկնարկած շինարարական աշխատանքներն արդեն իրականացվել են շուրջ 95 տոկոսով։

Մինչ տարեվերջ Ծակքարի 182 տնտեսություն ապահովված կլինի մշտական ու որակյալ խմելու ջրով։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Սուպեր Մոնոլիտ» ՍՊԸ-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում