Մարտունի քաղաքի փողոցներում ընթանում են մայթերի սալարկման աշխատանքներ
1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Նարեկացի, Ալաշկերտ և Դավիթ Անհաղթ փողոցներում ընթանում են մայթերի սալարկման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, քաղաքի երեք փողոցների մայթերի սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 74 միլիոն 520 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Մարտունի քաղաքի Ալաշկերտ, Նարեկացի և Դավիթ Անհաղթ փողոցների մայթերի սալարկում՝ 1047 գծամետր ընդհանուր երկարությամբ և 1844 քմ մակերեսով։
Շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են սեպտեմբերից, արդեն իրականացվել են շուրջ 20 տոկոսով և կավարտվեն 2026 թվականի փետրվարին։
Աշխատանքներն իրականացնում է «Գլոբզոն էնթերփրայսիս» ՍՊԸ-ն։