Լիճքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն ավարտին են մոտենում արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լիճքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 35 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի կառուցում Լիճքի 11 փողոցներում՝ 5100 գծամետր ընդհանուր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 170 լուսատուի տեղադրմամբ։
Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Սաշիկ և Սևակ եղբայրներ» ՍՊԸ-ն, մեկնարկել են օգոստոսից և արդեն իրականացվել են շուրջ 95 տոկոսով։
Ծրագրի շահառու են հանդիսանում Լիճք գյուղի շուրջ 3000 բնակիչ։