Փաստացի Հայաստանի բոլոր քաղաքական բևեռները ընդունել են Եկեղեցու բարենորոգման օրակարգի գերակայությունը. Վահագն Ալեքսանյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ փաստացի Հայաստանի բոլոր քաղաքական բևեռները ընդունել են Եկեղեցու բարենորոգման օրակարգի գերակայությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Փաստացի Հայաստանի բոլոր քաղաքական բևեռները ընդունել են Եկեղեցու բարենորոգման օրակարգի գերակայությունը։ Այո, այո, չեմ սխալվում՝ անխտիր բոլոր քաղաքական ուժերը։ 

Նայեք ընդդիմադիր մամուլը, նայեք ընդդիմադիր գործիչների էջերը։ Նրանք բոլորը մի մարդու պես խոսում են, որ եպիսկոպոսաց դասում կա այս խնդիրը, կա այն խնդիրը։ Էս մի եպիսկոպոսն այսպիսինն է, այն մի եպիսկոպոսը՝ այնպիսինը։ Այսինքն՝ եթե վակուումի մեջ կարդաս ընդդիմադիրներին, կստացվի, որ մի խայտառակ վիճակ է Եկեղեցում։ 

Ուղղակի խնդիրն այն է, որ ընդդիմությունը խոսում է միայն այն եպիսկոպոսների ու եկեղեցականների դեմ, որոնք ուղիղ տեքստով դատապարտել են բացահայտ պղծությունը։

Բա հարգելի ընդդիմադիրներ, սրանից ուղիղ երկու օր առաջ ասում էիք՝ Եկեղեցին իր ներսում պիտի խնդիրները լուծի, բա ներսից 10 եպիսկոպոս փորձում է լուծել, բա էդ ո՞նց եք միջամտում ներքին գործերին։ 

Բա հարգելի ընդդիմադիրներ, այս ամբողջ ընթացքում ասում էիք Եկեղեցում խնդիր չկա, հիմա 10 եպիսկոպոսներին խայտառակ մեղադրանքներ եք հնչեցնում, բա ինչո՞ւ էիք դրա մասին լռում մինչև էն պահը, երբ վերջիններս խոսեցին բացահայտ պղծության դեմ։  

Այսինքն հա՞շտ էիք այդ ամենի հետ։ Չէ, առանց հարցականի՝ դուք ձեր ասած ամեն ինչի հետ հաշտ էիք ու կշարունակեիք հաշտ մնալ, եթե եպիսկոպոսները բացահայտ պղծության դեմ չխոսեին։

Բայց նույնիսկ այս կոնտեքստով ողջունում եմ ընդդիմության կողմից Եկեղեցու բարենորոգման օրակարգին միանալը, փաստացի դուք արձանագրում եք, որ Եկեղեցում ահռելի խնդիրներ կան, իհարկե, դեռևս խնդիրները տեսնում եք միայն պղծության դեմ խոսողների շարքերում և անտեսում պղծության պաշտպանների շարքերում, բայց սա էլ է ժամանակավոր»,- գրել է Ալեքսանյանը։

Նոյեմբերի 27-ին մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ հայտարարություն էին տարածել՝ իրենց բողոքն արտահայտելով առ այն, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընթացք չի տալիս և փորձում է կոծկել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել համացանցում։ Եկեղեցականներն այդ հայտարարության մեջ նշել էին, որ  Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին։ Այդ հայտարարությանը միացած հոգևորականները նոյեմբերի 27-ին հանդիպել էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո ընդդիմադիր որոշ շրջանակներ խիստ քննադատում են այդ եկեղեցականներին՝ նրանց մեղադրելով դավաճանության մեջ։ 

Հայերեն Español

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով