Աշխարհ

Թաիլանդում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 110-ի

1 րոպեի ընթերցում

Թաիլանդում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 110-ի

Թաիլանդի հարավային Հաթ Յայ քաղաքում ջրհեղեղի զոհերի թիվը 55-ից հասել է 110-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Իշխանությունները զոհերի թվում ներառել են հիվանդանոցում բնական պատճառներով մահացածներին, նրանց, ում ինքնությունը դեռ չի հաստատվել, ինչպես նաև հեղեղված տարածքներից դուրս բերվածներին։ 

Հաթ Յայում ջրի մակարդակը վերջին օրվա ընթացքում իջել է, ինչը հնարավորություն է տվել տարհանել տուժածներին և ակտիվացնել որոնողափրկարարական աշխատանքները:

Տարերքի հետևանքների վերացման և բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման աշխատանքներում գործի են դրված Թաիլանդի ռազմածովային ուժերը: Ընդհանուր առմամբ, ջրհեղեղից տուժել է մոտ 2 միլիոն մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում