Արաբկիրի հայության պատմությունն ու մշակույթը՝ մեկ հարթակում. Երևանում խորհրդանշական ցուցահանդես բացվեց

4 րոպեի ընթերցում

«Արաբկիր-100» խորագրով ցուցահանդեսը ներկայացնում է Արաբկիրի հայության պատմությունն ու հարուստ մշակույթը՝ ընդգծելով դարավոր ժառանգության և ավանդույթների պահպանման կարևորությունը։ Արժեքավոր լուսանկարներն ու փաստաթղթերը, կենցաղային առարկաները պատմում են պատմական Արաբկիրի անցյալի, թեժ ու ողբերգական էջերի, ինչպես նաև հայրենիքում վերածնված Երևանի Նոր Արաբկիր թաղամասի 100-ամյա պատմության մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը, որում ընդգրկված նմուշների մեծ մասը հանրությանը ներկայացվում է առաջին անգամ, բացվեց նոյեմբերի 27-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում։

Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Երևանի պատմության, Հայաստանի պատմության թանգարանների և Ազգային արխիվի համագործակցությամբ։ 

Նա հիշեցրեց, որ Երևանի Արաբկիր համայնքը հիմնադրվել է 1925 թվականին և տարածքի ձևավորման գործում  մեծ դերակատարություն է ունեցել «Արաբկիր» միությունը։ «Ցուցահանդեսը նոր էջ է բացում մեր քաղաքի պատմության մեջ. եթե շրջեք ցուցասրահում, կտեսնեք, որ ցուցադրությունն ունի երեք հիմնական ուղղություն՝ պատմական Արաբկիրը, հիշողությունը, արաբկիրցիներն ամբողջ աշխարհում,  հայրենադարձությունն ու նոր Արաբկիրի հիմնադրումը։ Ցուցադրության մեջ ներառվել են տասնյակից ավելի լուսանկարներ, արխիվային նյութեր»,-ասաց տնօրենն ու յուրահատուկ համարեց Հայաստանի պատմության թանգարանից բերված ասեղնագործ հագուստների նմուշները, որոնք բացառիկ են։

Ազգային արխիվի փոխտնօրեն Արտակ Սիմոնյանն էլ ընդգծեց, որ համագործակցությունների արդյունքում ցուցադրություններն առավել  հարուստ ու պատկերավոր են դառնում։ «Այս ցուցադրության համար տրամադրել ենք կարևոր նյութեր, որոնք հնարավորություն են տալիս հետաքրքիր փաստեր բացահայտել Արաբկիրի մասին»,-ասաց նա։

Ցուցադրությունը համադրել է Երևանի պատմության թանգարանի գիտահետազոտական բաժնի փոխտնօրեն Լուսինե Ամիրջանյանը։ Նրա խոսքով՝ Արաբկիրին առնչվող արխիվային նյութերը շատ են, և իրենք լուրջ ընտրության առաջ են կանգնել։ «Յուրաքանչյուր լուսանկար արժեք է. լուսանկարներում պատկերված եկեղեցիներից, մշակութային կառույցներից շատերն արդեն չկան։ Հետաքրքիր են արաբկիրցի կնոջ տոնական հագուստը, որը ձեռքի աշխատանք է՝ ոսկեթել, մետաքսաթել ասեղնագործություններով, բաճկոններն ու մանկական ելակը (բաճկոնակ), որոնք ևս ձեռքի աշխատանքներն են»,-պատմեց Ամիրջանյանը։

Վերադառնալով  լուսանկարներին՝ նա ասաց, որ կարող ենք տեսնել նշանավոր հոգևորականների, որոնցից է Մամբրե եպիսկոպոս Մարկոսյանը։ «Նա ոչ միայն հոգևորական էր, այլև նկարիչ, որը հրաշալի որմնանկարներ է ստեղծել, ուշագրավ են նաև Ֆաբրիկատորյան եղբայրների լուսանկարները։ Նրանք գործվածքի արտադրամաս են ունեցել ու այն զարգացրել են ոչ միայն Արաբկիրում, այլև ամբողջ Արևմտյան Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ 1895-96 թվականներին տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ կրկին արտադրամաս են ստեղծել»,-նշեց Լուսինե Ամիրջանյանը։

Նա ցավալի է համարում այն փաստը, որ արաբկիրցիների սերունդները սփռվել են աշխարհով մեկ՝ Հալեպ, Բեյրութ, եվրոպական երկրներ, ԱՄՆ և այլուր։ «Նրանց մեծ մասը 1925-ից հետո  տեղափոխվել է Հայաստան և հանգրվանել Երևանի Արաբկիր թաղամասում։ Խորհրդային շրջանում հատկապես նախընտրում էին թաղամասում ու շենացրել այն բնակեցնել արհեստավորների, ուստի նրանք իրենց թաղամասն են կառուցել»,-վստահեցրեց համադրողը։

Ցուցադրությունը բաց կլինի մինչև դեկտեմբերի 27-ը։

Հայերեն

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր