Տարկետման ընթացակարգի փոփոխություն Շանհայի վարկանիշավորման ցանկի բուհերում սովորողների համար. նախագիծ

3 րոպեի ընթերցում

Կառավարության նոյեմբերի 27–ի նիստում հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։ 

«Ըստ այդմ՝ Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված բուհերում ուսումնառության հիմքով տարկետում ստացած քաղաքացիները հնարավորություն կունենան բուհն ավարտելուց հետո ևս առնվազն երեք տարի տարկետում ստանալ՝ Կառավարության կողմից նշված ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար, որից հետո կազատվեն զինծառայությունից»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ հայտնում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ 

Ըստ որոշման հիմնավորման՝ այս փոփոխությունը հնարավորություն կտա ներգրավելու արտերկրի հեղինակավոր բուհերի շրջանավարտներին, բարձր որակավորում ունեցող մասնագետներին, որոնք իրենց մասնագիտական աշխատանքով կնպաստեն երկրի համար առանցքային ոլորտների զարգացմանը։

2018 թվականից գործող կարգի շրջանակում Շանհայի վարկանիշավորման ցանկում ընդգրկված բուհերում սովորելու նպատակով արդեն իսկ տարկետում է ստացել 650 քաղաքացի՝ տարբեր կրթական աստիճաններով։ Նրանցից 570-ը շարունակում է ուսումը և օգտվում է տարկետման իրավունքից, սակայն անհրաժեշտ է կատարելագործել գործիքակազմը՝ ապահովելու այդ քաղաքացիների վերադարձը և նրանց ներուժի արդյունավետ կիրառումը գիտության, տնտեսության, քաղաքացիական ծառայության և այլ ոլորտներում։

ՀՀ վերադարձը խթանելու և ներգրավված մասնագետների ներուժն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով փոփոխությունները տարածվելու են նաև Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1 կետով տարկետում ստացած և ուսումը ավարտած քաղաքացիների վրա։ Մասնավորապես՝ այս օրենսդրական փոփոխությունից հետո համապատասխան ենթաօրենսդրական ակտերով սահմանվելու է, որ նշված հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և ուսումն ավարտած քաղաքացիները պարտավորություն կունենան վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և աշխատել մեր պետության համար: Նախատեսվում է, որ  ՀՀ-ում համապատասխան կարգով աշխատանքի անցնելու համար ևս զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու և պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համակարգ կգործի:

Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկման։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն