Երևանում կայացել է «ԱՊԱԳԱ» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը ստեղծվել է Yandex Armenia-ի աջակցությամբ

3 րոպեի ընթերցում

«Ապագա» Վավերագրական ֆիլմում ռեժիսոր Ալեքսիս Փազումյանը երեք հերոսների պատմությունների միջոցով ուսումնասիրում է ժամանակակից հայերի կապը հայրենիքի հետ։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին «Կինոմոսկվա»-ում՝ կինոյի, մշակույթի և հասարակական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։  Լայն հանրության համար ֆիլմը հասանելի է նոյեմբերի 27-ից Kinopoisk հարթակում։

Քայլը՝ հայ-ամերիկացի ձեռնարկատեր և Լոս Անջելեսից հայրենադարձ, իրագործում է  հայկական գորգագործության վերածննդի իր նպատակը։ Նա վերականգնում է ամբողջ արտադրական շղթան՝ ապահովելով լիովին տեղական արտադրություն։ Ներգրավում է հայ  վարպետների նախկին խորհրդային գործարաններից և հեռավոր գյուղերից, որտեղ հայկական գորգագործության ավանդույթները փոխանցվել են սերնդեսերունդ։

Ֆիլմի հերոսներից է Սերգեյ Սմբատյանը՝ աշխարհահռչակ դիրիժոր և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, որ ելույթ է ունենում աշխարհի առաջատար բեմերում՝ Վիեննայից մինչև Բեռլին։ Ֆիլմում, իր սոցիալական նախաձեռնությունների շրջանակում, նա համերգի է պատրաստում արցախցի երիտասարդ տաղանդներին, սովորական ընտանիքների երեխաներին՝ ցույց տալով, թե ինչպես է դասական երաժշտությունը ուժ և մշակութային հենարան տալիս պատանիներին։

Գայանե Հակոբյանը իր հիմնադրած DEPI Space նախագծի միջոցով զարգացնում է Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտը։ Ֆիլմում նրա թիմը մշակում է հայկական տիեզերական սկաֆանդրի առաջին նախատիպը։ Գայանեն ձգտում է ճանապարհ բացել Հայաստանում նոր ինժեներների և գիտնականների համար, ովքեր իրենց խոսքը կասեն համաշխարհային տիեզերական ոլորտում։ 

«Խորապես գնահատում եմ Yandex Armenia-ի աջակցությունը, որի շնորհիվ կարողացանք կյանքի կոչել «Ապագա» ֆիլմը։ Սա խոսուն քայլ է միջազգային մեծ ընկերության կողմից՝ ցույց տալու, թե որքան մեծ հավատ կա Հայաստանի ներուժի և հնարավորությունների հանդեպ։ Ֆիլմի միջոցով մենք նորովի ենք բացահայտում մեր արմատները, տաղանդը և ապագան»,-պրեմիերային լրագրողների հետ կիսվել է ֆիլմի ռեժիսոր Ալեքսիս Փազումյանը։ 

Երեք հերոսների դիմանկարների միջոցով «Ապագա» ֆիլմը օգնում է խորհել, թե ինչպես յուրաքանչյուր անհատ կարող է իր ներդրումն ունենալ երկրի ապագայի կառուցման գործում՝ պահպանելով կապն արմատների հետ և բացահայտելով երկրի զարգացման նոր հեռանկարներ։

Ալեքսիս Փազումյանը ֆրանսահայ տիտղոսակիր կինոբեմադրիչ է։ Նրա ֆիլմերը ներկայացվել են խոշոր միջազգային կինոփառատոններում, այդ թվում՝ CPH:DOX-ում և «Ոսկե Ծիրան» փառատոնում։

Փազումյանի «Ապագա» ֆիլմը ստեղծվել է Yandex Armenia-ի աջակցությամբ։ Ֆիլմը արտադրվել է Kinopoisk-ի կողմից՝ AVA Films, Fetish Film և People of AR ընկերությունների հետ համատեղ։

Kinopoisk-ում պրեմիերայի ամսաթիվը՝ նոյեմբերի 27։

Ֆիլմը հասանելի է հայերեն՝ ռուսերեն և անգլերեն ենթագրերով։

Հայերեն العربية

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները