Իրավունք

Դատախազությունը 11 ամսում, բացառիկ լիազորության շրջանակում, պետությանն է վերադարձրել 175 մլն 640 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գույք և դրամական միջոց

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը 11 ամսում, բացառիկ լիազորության շրջանակում, պետությանն է վերադարձրել 175 մլն 640 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գույք և դրամական միջոց

Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին է վերադարձրել 175 միլիոն 640 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 667 միլիոն դրամ արժեքով գույք։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Դատախազությունից հայտնեցին, որ վերոնշյան գույքերի ցանկում են նաև մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում