Աշխարհ

Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 46-ի

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 46-ի

Ինդոնեզիայում արևադարձային ցիկլոնը հեղեղումների և սողանքների պատճառ է դարձել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 46-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Հազարավոր մարդիկ տեղահանվել են: Հեղեղների պատճառով ավերվել են տներ, էլեկտրամատակարարման խափանումներ են առաջացել: Կամուրջների փլուզման հետևանքով փրկարարական աշխատանքները բարդացել են: Փրկարարները չեն կարող հասնել տուժած հեռավոր շրջաններ: 

Հորդառատ անձրևների և հեղումների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել Թաիլանդում, ևս երկուսը՝ Մալայզիայում: Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում