Մարզեր

Գեղհովիտում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Գեղհովիտում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում են 5-րդ փողոցի 8-րդ և 11-րդ նրբանցքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Գեղհովիտի 5-րդ փողոցի երկու նրբանցքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 77 միլիոն 877 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է Գեղհովիտի 5-րդ փողոցի 8-րդ և 11-րդ նրբանցքների ասֆալտապատում, 8-րդ նրբանցքում՝ ոռոգման ջրատարի կառուցում երկաթե փակ խողովակներով։ Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 1360 գծամետր, մակերեսը՝ 6800 քմ։ 

Շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են  սեպտեմբերից, արդեն իրականացվել են շուրջ 70 տոկոսով։ 

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն։  

5-րդ փողոցի 8-րդ և 11-րդ նրբանցքներն ասֆալտապատվում են առաջին անգամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում