Մարզեր

Լիճքում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Լիճքում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լիճքի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 37 միլիոն 809 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցում Լիճք գյուղի Ա2 թաղամասի 9-րդ և Ա5 թաղամասի 4-րդ փողոցներում, շուրջ 100 գծամետրը՝  երկաթբետոնե կիսախողովակներով, մնացած 750  գծամետրը՝ երկաթե կիսախողովակներով։

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Բիդեք» ընկերությունը, մեկնարկել են հոկտեմբերին և արդեն իրականացվել են շուրջ 50 տոկոսով։ 

Ծրագրի իրականացման արդյունքում ջուրը շահառու հանդիսացող 700 տնտեսության մոտ 150 հեկտար ցանքերում կմատակարարվի ժամանակին և անկորուստ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում