Մարզեր

Ձորագյուղում հիմնանորոգվում է երեք փողոց

1 րոպեի ընթերցում

Ձորագյուղում հիմնանորոգվում է երեք փողոց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում  հիմնանորոգվում  են 8, 9 և 13-րդ փողոցները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ձորագյուղի երեք փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 101 միլիոն 385 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է Ձորագյուղի 8, 9 և 13-րդ փողոցների ասֆալտապատում՝ 1260 մետր ընդհանուր երկարությամբ և 6300 քմ մակերեսով։ 

Շինարարական աշխատանքները, որոնք  իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն, մեկնարկել են հոկտեմբերին և արդեն իրականացվել են շուրջ 50 տոկոսով։ 

Ձորագյուղի այս փողոցներն ասֆալտապատվում են առաջին անգամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում