Աշխարհ

Գերմանիայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է ավելի քան 60 դպրոցական

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է ավելի քան 60 դպրոցական

Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասում դպրոցական ավտոբուսի և մեքենայի միջև տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 66 երեխա։

«Երեքշաբթի առավոտյան Բրայսգաու շրջանի Մարչ համայնքում լարված իրավիճակ է ստեղծվել. մեքենայի վարորդը, ենթադրաբար, չի զիջել ավտոբուսին։ Ավտոբուսի վարորդը սեղմել է արգելակները։ Նրա հետևում նստած վաթսունվեց երեխա վիրավորվել է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bild թերթը։

Թերթը, հղում անելով Բրայսգաուի ոստիկանապետ Յակոբ Վյոլֆլեին, նշում է, որ երեխաներից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել։ Նրանք կապտուկներ և քերծվածքներ են ստացել, իսկ ոմանք նաև պարզապես գանգատվել են գլխացավից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում