Հայաստան

Տավուշում վթարի ենթարկված հրշեջ-փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ

1 րոպեի ընթերցում

Տավուշում վթարի ենթարկված հրշեջ-փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ

Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենայի վթարի հետևանքով տուժած փրկարարներից չորսը հոսպիտալացվել է․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Ծառայողական պարտականությունները կատարելիս այսօր Տավուշում վթարի ենթարկված հրշեջ-փրկարարներից չորսը հոսպիտալացվել է: Նրանցից երեքի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` բավարար: Կազմակերպվել է տուժածներից երեքի տեղափոխումը երևանյան բժշկական հաստատություններ, մեկ փրկարար բուժում է ստանում մարզային բժշկական կենտրոնում: Տուժած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում